Ուկրաինան, որպես օգնություն, հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համար

Ուկրաինան, որպես օգնություն, հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համար

Հուլիսի 30-ին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2 հրշեջ ինքնաթիռ մեկնել է Թուրքիա՝ մարելու անտառային հրդեհները, որոնք բռնկվել են հուլիսի 28-ին Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում և տարածվել Ստամբուլի, Կայսերիի,  Քոջաելիի, Ադանայի, Ստամբուլի և Իզմիրի նահանգներում: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքը:

Նշվում է, որ Ուկրաինան ապահովման խմբով Ан-32П հրշեջ ինքնաթիռի երկու անձնակազմ է ուղարկել: Նրանք փորձառու մասնագետներ են, որոնք արդեն նման աշխատանքի փորձ ունեն լեռնային շրջաններում և նախկինում ներգրավված են եղել Մոնտենեգրոյում, Իսրայելում և Վրաստանում լայնածավալ հրդեհների մարման աշխատանքներում:

Հրդեհների ընդհանուր տարածքը Թուրքիայում կազմում է ավելի քան 1500 հա:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ թուրք հրշեջները տեղայնացրել են անտառային հրդեհների 63 օջախներից 42-ը:

Թուրքիայի Անթալիա քաղաքում և նրա շրջակայքում անտառային հրդեհների հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 180 մարդ տուժել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում