Հայազգի թենիսիստը շարունակում է փայլել. Խաչանովը Տոկիո-2020-ի եզրափակչում է

Հայազգի թենիսիստը շարունակում է փայլել. Խաչանովը Տոկիո-2020-ի եզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային: Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե և ավարտվել 6:3, 6:3 հաշվով:

Եզրափակչում աշխարհի 25-րդ ռակետը կհանդիպի ATP վարկանիշի առաջին համար Նովակ Ջոկովիչի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի միջև դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում