Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։
Այս օրը հիշեցնում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք կանխելու համար նման վայրագությունների կրկնությունը»,- ասվում է դիտորդական առաքելության «X»-ի միկրոբլոգում:
Կարծիքներ