ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հեռացնել զորքերն ուկրաինական սահմանից: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք կքննարկենք իրավիճակն Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային վարժանքների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում ետ տանել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից», -ԵՄ երկրների ԱԳ նախարարների հեռավար բանակցություններից առաջ տեսաուղերձում ասել է նա։

Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շատ ոլորտներում լարվածությունն աճում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում