Իրանի արտգործնախարարությունից պատմել են Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու մասին
Թեհրանն ու Մոսկվան աշխատում են համագործակցության նոր համաձայնագրի վրա, որը համապարփակ բնույթ կկրի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Ապրիլի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թեհրան կատարած այցի ընթացքում պայմանավորվեցինք աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի վրա: Հենց տեքստը լինի, որը հնարավոր կլինի ստորագրել, փաստաթուղթն, անշուշտ, կստորագրվի»,- ասել է Խաթիբզադեն ճեպազրույցի ընթացքում, որը հրապարակված է կառույցի Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ նախորդ համաձայնագիրը, որն ավտոմատ կերպով երկարացվել է մարտին, ներկայումս ուժի մեջ է:
Կարծիքներ