Պակիստանը կարգելափակի հայտնի TikTok հավելվածը
Դատարանի որոշումից հետո Պակիստանը կարգելափակի հայտնի TikTok հավելվածը: «Դատարանը խնդրել է արգելափակել TikTok-ի հասանելիությունը»,- Reuters-ին հայտնել է Պակիստանի կապի վարչության (PTA) ներկայացուցիչ Խուրրամ Մեհրանը:
Պեշավար քաղաքի բարձր դատարանը որոշում է կայացրել արգելել հավելվածը՝ «անպարկեշտ բովանդակության» տարածման դեմ բողոքից հետո:
Պակիստանում TikTok-ի ներկայացուցիչն ասել է, որ ինքը լսել է դատարանի որոշման մասին, եւ ընկերությունը հարկ եղած դեպքում լրացուցիչ մեկնաբանություններ կտա:
Պակիստանն արդեն մի անգամ արգելափակել է հավելվածը, բայց վերացրել է արգելքը 10 օրվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ ընկերությունը խոստացել է արգելափակել բոլոր հաշիվները, որոնք կապված են «անպարկեշտության եւ անբարոյականության» տարածման հետ:
Կարգավորող մարմինը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցը համաձայնել է հաշիվները տեղական օրենսդրությանը համապատասխան արդիականացնել:
WhatsApp-ից եւ Facebook-ից հետո TikTok-ը Պակիստանում ամենաշատ ներբեռնվող ծրագրերից է։
Կարծիքներ