Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Բուդապեշտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Հունգարիա:
Բուդապեշտում մեկնարկում է եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որտեղ հունահռոմեական ոճում ՕԽ ուղեգրի համար կպայքարեն` Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած մարզիկները:
Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը:
Ավելի վաղ` մարտի 15-ին, Հունգարիա էին մեկնել նաև ազատ ոճային ըմբիշներ, որոնք պայքարի մեջ կմտնեն մարտի 18-ից:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Կարծիքներ