Բասկետբոլի աստղերը նույնպես կմասնակցեն օլիմպիական խաղերին
Բասկետբոլի ազգային միությունում հանդես եկող երկու աստղեր` «Պորտլենդի» խաղարկող Դեմիեն Լիլարդը և «Գոլդեն Սթեյթի» հարձակվող Դրեյմոնդ Գրինը պատրաստ են հանդես գալ Տոկիոյի օլիմպիական խաղերում: Այդ մասին տեղեկացնում է The Athletic-ը:
Դեմիեն Լիլարդը ԱՄՆ-ի հավաքականի կազմում արդեն հանդես է եկել 2016թ օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն, իսկ ահա Դրեյմոնդ Գրինն առաջին անգամ է համաձայնել մասնակցել խաղերին:
Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը:
Կարծիքներ