Գազի գինը Եվրոպայում օրվա վերջին կազմել է ավելի քան 950 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար
Եվրոպայում գազի գինը չորեքշաբթի տեղի ունեցած աճուրդի ավարտին սահմանվել է 950 դոլարից բարձր՝ 1000 խորոնարդ մետրի համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայի տվյալները:
Նիդերլանդական TTF բորսայում դեկտեմբերյան ֆյուչերսների գինը օրվա վերջին կազմել է 952,5 դոլար՝ 1000 խորոնարդ մետրի համար կամ 79,41 եվրո՝ 1ՄՎտ/ժամ-ի համար: Գնի ընդհանուր աճը մեկ օրվա կտրվածքով կազմել է 17,5 տոկոս:
Գազի գնի շուրջ ճգնաժամը Եվրոպայում սրվել է աշնանը, երբ գինն աստիճանաբար սկսել է աճել՝ հասնելով անգամ 2000 դոլարի, ինչն էլ պայմանավորված է գազամբարներում կապույտ վառելիքի սուղ պաշարներով:
Կարծիքներ