ԱՄՆ-ում պանդեմիայի պատճառով երեխաներին արգելել են նստել Սանտա Կլաուսի ծնկներին
Չնայած պանդեմիային՝ ԱՄՆ-ում առեւտրի կենտրոնները որոշել են պահպանել սուրբծննդյան ավանդույթը: Սակայն, ինչպես հայտնում է Associated Press-ը, մի շարք սահմանափակումներ են մտցվում:
Մասնավորապես, Սանտա Կլաուսը երեխաներին չի նստեցնի ծնկներին, որպեսզի լսի նրանց ցանկությունները: Այցելուները պետք է դիմակով լինեն, որը չի կարելի հանել լուսանկարվելու պահին: Որոշ խանութներում Սանտա Կլաուսին կպաշտպանեն պլաստիկե ապակու կամ արհեստական նվերների տուփերով, որպեսզի երեխաները չփաթաթվեն նրան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այլ սահմանափակումների թվում է Սանտա Կլաուսի մոտ օնլայն գրանցումը՝ հերթերից խուսափելու համար: Բացի այդ, առեւտրի կենտրոնների աշխատակիցները մշտապես կախտահանեն տարածքը եւ կջերմաչափեն այցելուներին:
Անցած տարի Սանտա Կլաուսի հետ հանդիպման է գնացել ավելի քան 10 մլն ընտանիք, որից 73 տոկոսը ծախսեր է կատարել մոտակա խանութներում եւ սրճարաններում:
Կարծիքներ