Իսրայելում լոքդաունը երկարացվել Է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան

Իսրայելում լոքդաունը երկարացվել Է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան

Իսրայելի կառավարությունը հունվարի 31-ին լոքդաունը երկարացրել Է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Նշվում Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարությունը հավանություն Է տվել հինգշաբաթյա մեկուսացման երկարացմանը մինչեւ ուրբաթ օրը՝ փետրվարի 5-ը: Նաեւ որոշում Է ընդունվել մեկուսացման ռեժիմը խախտողների համար տուգանքները կրկնակի՝ մինչեւ 10 հազար շեքել (ավելի քան 3 հազար դոլար) ավելացնելու մասին: Նոր արգելքի համաձայն, մարդիկ չեն կարող իրենց տնից հեռանալ մեկ կիլոմետրից ավելի: Բացառութուններ են արվել նրանց համար, ովքեր գնում են աշխատանքի, գնում են պատվաստում ստանալու կամ մթերքներ գնելու: Սուպերմարկետներն աշխատանքը կշարունակեն սովորական ռեժիմով: Բացօթյա կարող են հավաքվել մինչեւ տասը, իսկ հաստատություններում՝ մինչեւ հինգ մարդ: Այդ սահմանափակումը տարածվում Է նաեւ սինագոգների վրա: Նաեւ արգելված Է հյուր գնալը: Հասարակական տրանսպորտն աշխատելու Է կրճատված ձեւաչափով: Բացի այդ, մինչեւ փետրվարի 7-ի կեսգիշեր երկարացված Է «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի արգելքը: Փակ են մնում նաեւ վերգետնյա սահմանային անցումները: Իսրայելում գրանցված Է COVID-19 կորոնավիրուսի 643 հազար 435 դեպք, մահացել Է 4 հազար 796 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում