Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Ֆրանսիա
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ:
ԱԺ նախագահի կարգադրությունից տեղեկանում ենք, որ պատգամավորը Ֆրանսիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին:
Վարդանյանը Ֆրանսիա կգործուղվի ապրիլի 3-7-ը:
Կարծիքներ