Պարեկները մեքենայի մեջ կասկածելի տուփ են նկատել. ձերբակալվածների թվում են կահույքի սրահի պատասխանատուն և խանութի տնօրենը
Հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Mitsubishi» մանկիշի ավտոմեքենան, որի վարորդ, Երևանի բնակիչ 52-ամյա Շանթ Հ․-ն ոստիկանների պահանջով ներկայացրել է ավտոմեքենայի հետևի նստատեղի վրա գտնվող կասկածելի պայուսակի պարունակությունը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դրանում նկատվել է պլաստմասե տուփ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, որը վերջինս նետել է ավտոմեքենայի սրահից, ինչից հետո Շանթ Հ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Սամվել Ղ․-ն ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Աղբյուրի տեղեկություններով Շանթ Հ․-ն աշխատում է անհատ ձեռներեց կահույքի սրահում, որպես պատասխանատու, Սամվել Ղ․-ն նույնպես անհատ ձեռներեց է, խանութի տնօրենն է։
Կարծիքներ