«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը». ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեզ
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն իր Twitter-ի էջում դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունները։«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որը Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»,- գրել է սենատորը։Մենենդեսը նաև ընդգծել է, որ «ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է մասնակցի հրադադարի հաստատմանը»։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Կարծիքներ