Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ և ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։
Կարծիքներ