Հրդեհ Արայի գյուղում. այրվել է 100 հակ պահեստավորած անասնակեր ու անասնագոմի տանիքը

Հրդեհ Արայի գյուղում. այրվել է 100 հակ պահեստավորած անասնակեր ու անասնագոմի տանիքը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 00։56-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի 1-ին փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 04:36-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և մոտ 100 հակ պահեստավորած անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում