Մասկը պլանավորում է առաջիկա տարիներին դեպի Լուսին ու Մարս տիեզերական ճամփորդություններ կազմակերպել
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ակնկալում է, որ իր ընկերությունը կկարողանա մարդկանց հասցնել Լուսին 5 տարվա ընթացքում, իսկ Մարս՝ 7-9 տարվա ընթացքում։
«Կարծում եմ՝ մենք հինգ տարվա ընթացքում մարդկանց կհասցնենք Լուսին։ Մարսի առաջին մարդիկ, կարծում եմ, յոթ տարի կամ ավելին, յոթից ինը տարի»,- ասել է Մասկը X սոցիալական ցանցում տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ երկու մոլորակի վրա գտնվելու հնարավորությունից հետո մարդիկ կկարողանան հասնել այլ մոլորակների, ինչպես նաև այլ համակարգերի։ Մասկը նաև կարծում է, որ եթե մարդկությունն ապրի տարբեր մոլորակների վրա, ապա գոյատևելու ավելի մեծ հնարավորություններ կունենա:
Կարծիքներ