ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Մայիսի 7-ին Ազգային ժողովի 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, տեղեկացնում է ԱԺ-ի պաշտոնական կայքը:
«Պատվաստվելու հերթում առաջինը պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր: Նա հերթը զիջեց «Իմ քայլը» խմբակցությունից Արփինե Դավոյանին:
Պատգամավորները հորդորեցին գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությունն ու կարևորությունը` որպես համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումից հետո բոլորին տրվում են հետպատվաստումային ցուցումներ. «Եթե ջերմությունը բարձրանա կամ անսովոր վիճակ առաջանա, անպայման պետք է կապ հաստատել բժշկի հետ»: Գայանե Սահակյանն ընդգծեց, որ պատվաստումը հարյուր տոկոսով կանխում է մահը և հիվանդության բարդությունները»:
Կարծիքներ