Կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտները աջակցություն կստանան

Կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտները աջակցություն կստանան

Կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու քսաներորդ միջոցառումն իրականացնելու որոշում է կայացնելու։ Հարցն ընդգրկված է հունիսի 18-ի հերթական նիստի օրակարգում։ 

Ըստ որոշման՝ տուժած ոլորտների (հյուրանոցային ծառայություններ, հանրային սնունդ, զբոսաշրջություն, նախդպրոցական կրթություն, սպորտ, զվարճություն, կինոթատրոնների գործունություն, խաղատների գործունություն, կինոթատրոնների, լուսանկարչական գործունություն, ստեղծագործական գործունեություն, ավտոմքենաների վարձույթ) վարձու աշխատողները եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել գործունություն իրականացնողի հետ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կստանան։ 

Այս նոր ծրագրին դիմելու համար տուժած ոլորտի վարձու աշխատողները պետք է դիմում մուտքագրեն dimum.ssa.am կայքի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում