10 ուժեղագույն շախմատիստի մասնակցությամբ մրցաշարում Լևոն Արոնյանը 4-րդն է
Սենթ Լուիսում ավարտվել է «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ շախմատի շրջանային մրցաշարը 10 ուժեղագույն շախմատիստի մասնակցությամբ:
Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արագ շախմատի մրցաշարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր
2-րդ տեղ՝ Ալիռեզա Ֆիրուզջա՝ 5.5 միավոր
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 5.5 միավոր
Ընթանում է կայծակնային շախմատի մրցաշարը, որը կավարտվի վաղը։
Կարծիքներ