Գերմանիայում Պուտինին և Էրդողանին մեղադրել են փախստականներին ԵՄ սահմաններ հասցնելու համար

Գերմանիայում Պուտինին և Էրդողանին մեղադրել են փախստականներին ԵՄ սահմաններ հասցնելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնությամբ ներգաղթյալներին հատուկ բերում է Բելառուս՝ նրանց անօրինական ճանապարհով Լեհաստան և Լիտվա տեղափոխելու համար, գրել է գերմանական Bild թերթը՝ հղում անելով անվտանգության գործակալություններին։ 

«Վերջին վեց շաբաթվա ընթացքում Բելառուսի տարածքով Գերմանիա է ժամանել ավելի քան վեց հազար փախստական։ Նրանք ինքնաթիռներով տեղափոխվում են երկու ազդեցիկ մարդկանց աջակցությամբ»,- մեջբերում է vz.ru-ն:

Ինչպես գրում է գերմանական թերթը, «Լուկաշենկոն միգրանտներին հատուկ է բերում իր երկիր, որպեսզի հետո նրանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխի Լեհաստան և Լիտվա... Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգնում են Լուկաշենկոյին ԵՄ-ի դեմ գրոհի հարցում։ Երկու նախագահներն էլ նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի հնարավորինս արագ միգրանտներին հասցնեն Մինսկ, այնուհետև, երբեմն զենքի սպառնալիքով, ստիպեն նրանց հատել ԵՄ սահմանները»:

«Բեռլինի անվտանգության մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Bild-ի հետ զրույցում միաձայն հաստատել են այս տեղեկությունը։ Ըստ նրանց՝ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը (51 տոկոսը պատկանում է պետությանը) և թուրքական «Թուրքական ավիաուղիները» (49 տոկոսը պատկանում է պետությանը) որոշիչ դեր են խաղում փախստականներին օդային ճանապարհով Բելառուս տեղափոխելու հարցում»,- գրում է Bild-ը։

Այս տեղեկությունը թերթին հաստատել է ոստիկանության դաշնային միության ղեկավար Հայկո Թեգգացը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում