Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է, նա պատգամավոր է ընտրվել 1989 թվականից․ Տարոն Չախոյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է, նա պատգամավոր է ընտրվել 1989 թվականից․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը, անդրադառնալով Քոչարյանի գրասենյակի հայտարարություններին, գրառում է արել, որտեղ ասվում է․

Փորձելով արդարացնել ՀՀ նախագահի պաշտոնում Քոչարյանի առաջադրվելու փաստը՝ Քոչարյանի գրասենյակից շեշտել են, որ նա 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը 1989 թվականին է ընտրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ավելորդ է անգամ մեկնաբանել ակնհայտ փաստը կեղծող Քոչարյանի գրասենյակի մյուս հայտարարությունները, որը որպես ապացույց հղում է անում Քոչարյանի հեղինակած գրքին։

Շեշտենք, որ  ՀՀ նախագահի կայքում ևս ներկայացված է Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը, որտեղ նշված է, որ նա 1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ստացվում է, որ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ կեղծում է պատմական փաստերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում