ԲՀԿ մեր գործընկերներին վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը. Արսեն Թորոսյան
ԲՀԿ մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը։
132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արսեն Թորոսյանը
Հիշեցնենք, որ ԲՀԿ ֆրակցիան ամբողջ կազմով ստորագրել է դիմումի տակ, Տիգրան ուրիխանյանի միանալուց հետո ստացվում է 26 պատգամավորի ստորագրություն: ՍԴ դիմելու համար օրենքը պահանջում է պատգամավորների 1/5-րդ մասի ստորագրությունը: Սակայն արդեն երկար ժամանակ է, որպես ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդ մաս, նշվում է 27 թիվը։ Մինչդեռ ԲՀԿ-ականները նշում են, որ մեկ հինգերորդ մասը կազմում է 26.4 պատգամավոր:
Կարծիքներ