Դանիան առաջինն է ԵՄ-ում վերացրել կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Դանիան առաջինն է ԵՄ-ում վերացրել կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Դանիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որն ամբողջությամբ վերացրել է երկրի ներսում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված բոլոր սահմանափակող միջոցները։ Այս մասին «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրոպական ԶԼՄ-ները։

Սեպտեմբերի 10-ից Դանիան չեղյալ է հայտարարել վերջին սահմանափակումը` գիշերային ակումբներ այցելելիս «պատվաստման անձնագրի» պարտադիր ներկայացումը: Այլ վայրերում, մասնավորապես՝ ռեստորաններում և մարզադահլիճներում, դրանք արդեն պահանջված չէին սեպտեմբերի 1-ից:

Ինչպես նշում են դանիական ԶԼՄ-ները, երկիրը վերադառնում է «նախահամաճարակային կյանքին»։ Երկրի բնակիչները դիմակներ չեն կրում, գրասենյակները կրկին լցված են աշխատակիցներով, դպրոցներն ու համալսարանները աշխատում են ամբողջ հզորությամբ: Սեպտեմբերի 11-ին, Կոպենհագենում տեղի կունենա Եվրոպայում առաջին խոշոր համերգը, որին ներկա կլինի մոտ 50 հազար հանդիսատես:

Միևնույն ժամանակ, այլ երկրներից Դանիա ժամանողները պետք է տրամադրեն կամ պատվաստման փաստաթուղթ, կամ ՊՇՌ բացասական թեստ: Օդանավակայաններում դիմակներ կրելը մնում է պարտադիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում