Չինաստանը հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից ԱԽՏ-ում եւ Եվրոպայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ

Չինաստանը հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից ԱԽՏ-ում եւ Եվրոպայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ

Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

«Չինաստանը հաստատակամորեն հանձնառու Է ազգային պաշտպանության քաղաքականության պաշտպանողական բնույթին, հանձնառու Է առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը, Չինաստանը երբեք միջուկային զենք չի տեղակայել իր տարածքի սահմաններից դուրս եւ երբեք «միջուկային հովանոց» չի տրամադրել մյուս երկրներին»,-հայտարարել են գերատեսչությունում, պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ին հարկավոր արդյոք ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանագիր, ինչպիսին Ռուսաստանն առաջարկել Է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Գերատեսչությունում նշել են, որ չինական կողմը «բազմաթիվ անգամ պարզորոշ հայտնել Է իր դիրքորոշումը միջին հեռահարության հրթիռների հարցի վերաբերյալ եւ վճռականորեն հանդես Է գալիս Միացյալ Նահանգների կողմից Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ու Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ՝ ինչպիսին Էլ դրանք լինեն»:

ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել Է անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Փաստաթղթերն արդեն հանձնվել են Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին: Նախագծի կետերից մեկով առաջարկվում Է, որպեսզի ՆԱՏՕ-ն Ուկրաինայի տարածքում դաշինքի չընդարձարկվելու երաշխիքներ տա: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը չարձագանքեն անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջին, դա կարող Է հանգեցնել առճակատման նոր ալիքի:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում