Զարեհ Սինանյանը նոյեմբերի 18-ին կգործուղվի Ռուսաստան
Վարչապետի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 2021 թվականի նոյեմբերի 18-26-ը ներառյալ կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (նոյեմբերի 18-21-ը՝ Մոսկվա, նոյեմբերի 21-ին՝ Տվեր, նոյեմբերի 21-24-ը՝ Սանկտ-Պետերբուրգ, նոյեմբերի 24-26-ը՝ Պերմ)։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
Զարեհ Սինանյանը կայցելի ՌԴ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության արդյունքները և հետագա ուղիները քննարկելու նպատակով:
Կարծիքներ