Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ

Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ լրացուցիչ սահմանափակող միջոցներ են կիրառվել ՌԴ 20 քաղաքացու և ռուսական 2 կազմակերպության նկատմամբ:

Տոկիոյի սահմանած պատժամիջոցների երրորդ փաթեթը վերաբերում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Գրոմովին, նրա տեղակալ Դմիտրի Կոզակին, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, գործարարներ Բորիս Ռոտենբերգին և Ալիշեր Ուսմանովին, լրագրող Վլադիմիր Սոլովյովին և այլ անձանց:

Ճապոնիան նաև արգելել է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև բելառուսական 10 կազմակերպության և 12 ֆիզիկական անձանց նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում