Արցախի Ազգային ժողովին են ներկայացվել երկրի նախագահի Հայաստանում կայացած հանդիպումների մանրամասները

Արցախի Ազգային ժողովին են ներկայացվել երկրի նախագահի Հայաստանում կայացած հանդիպումների մանրամասները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովին են ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

Պատասխանելով հարցերին՝ նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում