Մյանմայում հարձակման է ենթարկվել ԱՄՆ մշակութային կենտրոնը
Մյանմայում հարձակման է ենթարկվել ԱՄՆ մշակութային կենտրոնը: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
Մշակութային կենտրոնի վրա հարձակումը հաստատել է ԱՄՆ դեսպանատունը և նշել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Այսօր Մյանմայում նշվում է զինված ուժերի օրը: Բախումների հետևանքով տարբեր քաղաքներում 50 մարդ է մահացել:
Հիշեցնենք, 2020-ի աշնանը Մյանմայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել «Ազգային լիգան ժողովրդավարության համար» կուսակցությունը, որը խորհրդարանի 476 տեղերից զբաղեցրել է 396-ը: Սա թույլ է տվել կուսակցությանը նոր կառավարություն ձևավորել առաջիկա 5 տարիների համար:
«Համերաշխության և զարգացման կուսակցությունը», որը վայելում է զինված ուժերի աջակցությունը, խորհրդարանում ստացել է ընդամենը 33 մանդատ:
Բանակի ներկայացուցիչները կարծում են, որ ընտրությունները կեղծվել են, սակայն ընտրական հանձնաժողովը խախտումների ապացույցներ չի հայտնաբերել:
Փետրվարի 1-ին զինված ուժերը երկրում մեկ տարի տևողությամբ ռազմական դրություն են հայտարարել և ձերբակալել էին երկրի ղեկավարին, պետքարտուղարին, արտաքին գործերի նախարարին և իշխող կուսակցության ղեկավարին:
Ձերբակալվածների թվում էին նաև այլ բարձաաստիճան պաշտոնյաներ: Դրան հաջորդել են ցույցերը , որոնց ցրելու հետևանքով բազմաթիվ զոհեր կան:
Կարծիքներ