Համաշխարհային առաջնորդներն այսօրվանից ելույթներ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին

Համաշխարհային առաջնորդներն այսօրվանից ելույթներ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին

Այսօրվանից, համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անցկացվում է հիբրիդային կամ կիսահեռավար ռեժիմով:

Բարձրաստիճան հյուրերի կողմից քննարկվելիք թեմաները կլինեն Covid 19 համավարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, կանաչ էներգիային անցումը և միջազգային քաղաքականության արդի խնդիրները:

Առաջին օրը հյուրերին խոսքով կդիմեն ՝ Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Լեհաստանի նախագահները:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կժամանի Նյու Յորք և ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Սեպտեմբերի 22-ին Բայդենը կանցկացնի վիրտուալ գագաթնաժողով, որի հիմնական թեման կլինի համավարակի դեմ պայքարը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին քննարկման մեկ այլ թեմա է իրավիճակը Աֆղանստանում: Միջազգային հանրությունը քննարկում է, թե ինչպես օգնել Աֆղանստանի ժողովրդին:

Մեկ այլ հարց, որին կանդրադառնան առաջնորդները, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի ստորագրած Անվտանգության պակտն է: Այս համաձայնագիրը խիստ քննադատության է ենթարկվում Ֆրանսիայի կողմից, որի նախագահը չի դիմի վեհաժողովի անդամներին: Մակրոնի փոխարեն դա կանի Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին հանդես կգա նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսը:

Նախատեսված միջոցառումներով պայմանավորված Նյու Յորքում խստացվել են անվտանգության միջոցառումները: Տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է: Միայն հավատարմագրված անձինք կարող են մոտենալ ՄԱԿ -ի շենքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում