Բանգլադեշը հանում է Իսրայել ճամփորդությունների արգելքը

Բանգլադեշը հանում է Իսրայել ճամփորդությունների արգելքը

Բանգլադեշը հանել է Իսրայել ուղեւորությունների արգելքը եւ նոր նմուշի անձնագրեր կտա, գրում է The Jerusalem post-ը։

Ընդհուպ մինչեւ վերջին նորամուծությունները Բանգլադեշի քաղաքացիների անձնագրերում նշվում էր, որ փաստաթուղթն ուժի մեջ է «աշխարհի բոլոր երկրներում՝ Իսրայելից բացի»։ Չնայած Իսրայելի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Բանգլադեշի ներքին գործերի նախարար Ասադուզաման Խանը հավաստիացրել է, որ նոր նմուշի անձնագրերում «Իսրայելն առանձնապես չի առանձնացվի»՝ հնարավորություն ստեղծելով Բանգլադեշի քաղաքացիների համար օրինական ճամփորդել Իսրայելում։

Մինչ այդ Բանգլադեշի քաղաքացիները, ովքեր մեկնում կամ փորձում էին մեկնել Իսրայել, ենթարկվում էին ձերբակալությունների, նրանց մեղադրում էին պետական դավաճանության մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, այդպիսի ճակատագրի էր արժանացել լրագրող, Weekly Blitz-ի խմբագիր Սալահա Չոուդհուրին, որը 2003թ. փորձել էր գնալ Իսրայել՝ մասնակցելու Թել Ավիվում կայանալիք գրողների սեմինարին, ինչի պատճառով հետագայում բանտարկվել էր պետական դավաճանության, խռովություն սադրելու եւ աստվածանարգության մեղադրանքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում