Լուկաշենկոն և Պուտինը համատեղ զորքեր կօգտագործեն Արևմուտքի կողմից սպառնալիքի դեպքում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե ինչ-որ բան սկսվի Միութենական պետության արևմտյան սահմանին, ապա Մինսկն ու Մոսկվան կօգտագործեն զինված ուժերի համատեղ խմբավորումը:
Ինչպես հաղորդում է «ԲելՏա» գործակալությունը, երկու երկրները պայմանագիր ունեն: Լուկաշենկոն հաղորդել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցում ասել է, որ ժամանակն է մտածել հետագա գործողությունների մասին:
«Նա ասում է. մենք գիտենք, թե նրանք ինչ են ուզում»,- շեշտել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, Պուտինն արդեն մի քանի նման փուլեր անցել է «չեչենական պատերազմից, և գիտի, թե ինչ է կատարվում սահմաններին»: Արդյունքում, ինչպես նշել է Բելառուսի նախագահը, նա համաձայնության է եկել Ռուսաստանի առաջնորդի հետ: Նա հավելել է, որ եթե նրանք սահմանից այն կողմ «ջղաձգվեն», ապա կներգրավվի զինված ուժերի համատեղ խմբավորումը, «որի հիմքը բելառուսական բանակն է»:
Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսի և Ռուսաստանի «ոչ ձայնը, ոչ ձեռքը, ոչ ոտքը» չի դողա «ցանկացածին կարգի հրավիրելու համար»:
Կարծիքներ