Եվրախորհրդարանը հանդես Է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին
Եվրախորհրդարանի պատգամավորները քվերարկել են Եվրամիության 2022 թվականի բյուջեի նախագծի օգտին՝ դրա ծավալը մեծացնելով մինչեւ 171,8 միլիարդ եվրո: Քվեարկության արդյունքները հոկտեմբերի 21-ին հրապարակել Է Եվրոպայի այդ ինստիտուտի մամուլի ծառայությունը:
«Խորհրդարանը 2022 թվականի պարտավորությունների հատկացումների ընդհանուր մակարդակը սահմանեց 171,8 միլիարդ եվրոյի չափով, ինչը 2,7 միլիարդ եվրոյով ավելի Է բյուջեի այն նախագծի համեմատությամբ, որն առաջարկել Է (Եվրոպայի) հանձնաժողովը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Եվրախորհրդարանականները չեղարկեցին ԵՄ-ի խորհրդի կողմից առաջարկված կրճատումների մեծ մասը»:
Բացի դրանից, նրանք հանդես են եկել Horizon Europe հետազոտությունների եւ նորաստեղծությունների ծրագրում ներդրումները՝ ԵՀ-ի բյուջեի սկզբնական նախագծի համեմատությամբ 305 միլիոն եվրոյով ավելացնելու օգտին: Նրանք նաեւ հանդես են եկել համաեվրոպական տրանսպորտային, Էներգետիկական եւ թվային ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի դոտացիաներն ընդլայնելու օգտին: Առաջարկվել Է լրացուցիչ 137 միլիոն եվրո հատկացնել Erasmus+ կրթական ծրագրի, եւս 700 միլիոն եվրո ավելացնել աղքատ ընտանիքների երեխաների աջակցության ծրագրի համար: Մամուլի ծառայությունն առանձին ընդգծում Է կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի ֆինանսավորումը, այդ թվում COVAX պատվաստանյութերի բաշխման միջազգային մեխանիզմի համար: Պաշտպանության եւ անվտանգության կարիքների համար պատգամավորներն առաջարկել են լրացուցիչ հատկացել 80 միլիոն եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ