Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան
Մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գալստանյանի գլխավորած հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությանը։
«Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, իմ քույրերն ու եղբայրներն են։ Նրանք ապրել են Հայաստանում, նրանք ապրելու են Հայաստանում, նրանք իրենց ամենաթանկն են տվել Հայաստանին։
Մարգինալ-ֆաշիստական շարժման փոխարեն՝ ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ներողություն խնդրում ձեզնից այն ամենի համար, ինչ լսել եք այսօր։ Դուք Հայաստանի աղն եք, դուք Հայաստանի ապագայի կարևոր մասն եք, դուք Հայաստանում պիտի մնաք ու արարեք»,- գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ հանրահավաքի ժամանակ Անաիս Սարդարյանը հայտարարել էր․ «Ով հայ չէ, թող գնա այս երկրից, համաձա՞յն եք, գնան, մենք մնանք հայերով»։
Կարծիքներ