Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը:
Պատվիրակության կազմում էր նաև հայ ժողովրդի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Թիմ Լոութընը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Կարծիքներ