Մեսիի հայրը Միլանում առանձնատուն է գնել «Ինտերի» գրասենյակի շրջակայքում
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, առանձնատուն է գնել Միլանում: Այս մասին հայտարարել է «Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին:
«Մեսիի հայրն առանձնատուն է գնել «Ինտերի» գրասենյակի շրջակայքում: Դա կարող է ինչ-որ բան նշանակել:
Հնարավոր է՝ այդ առանձնատունը Մեսին գնել է, որպեսզի ապագայում տեղափոխվի Միլան և պայմանագիր կնքի «Ինտերի» հետ»,- Մորատիի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Մեսին «Բարսելոնայի» ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով կարող է հրաժարվել երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտեմուն ավելի ուշ վստահեցրեց, որ Մեսին որևէ դեպքում չի հեռանա ակումբից:
Կարծիքներ