Ոսկե շղթա էր բացահայտ հափշտակել․ Մեծամորի ոստիկանները բացահայտել են կողոպուտը
Մայիսի 9-ի երեկոյան Մեծամոր քաղաքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 22։30-ի սահմաններում Միկրոշրջան 1-ին թաղամասի սուպերմարկետի մոտ մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկե շղթա՝ կախազարդով, և դիմել փախուստի: Տուժողը ոստիկանության Մեծամորի բաժին էր ահազանգել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել, որոնց արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կողոպուտը կատարել է Վայք քաղաքի 45-ամյա մի բնակիչ։
Մայիսի 20-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով կասկածվողը Դիլիջան քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին։ Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ. ըստ նախնական տվյալների՝ 45-ամյա տղամարդն այն վաճառել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ