Սուտասանի այն միտքը, թե «Արցախը հանձնել են, գրավել են, նույն բանն է», ի ցույց դրեց ընդդիմության դատարկությունը. Չախոյան
«Օրեր առաջ սուտասան տերտերն իրականում պայթեցրեց ընդդիմության առանց այն էլ պայթած դեմքը։ Սուտասանի այն միտքը, թե «Արցախը հանձնել են, գրավել են, նույն բանն է», իրականում ի ցույց դրեց ընդդիմության դատարկությունը, մտավոր սնանկությունը»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վրչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«5 տարի շարունակ իշխանությանը Արցախը հանձնելու համար մեղադրող ընդդիմության սքեմով առաջնորդը խոստովանեց, որ իրականում գրավել են Արցախը, ու տարիներ շարունակ հանձնելու մասին հնչեցրած մեղադրանքները առ ոչինչ են։ Ու թող չփորձեն սուտասան տերտերից լվանալ ձեռքերը. սքեմով սուտասանը Սերժի, Քոչարյանի ու դաշնակների ծնած, սնած ու աճեցրած հավաքական կերպարն է։
Կարծես ընդդիմության սքեմով առաջնորդը հայտնվել է քաղաքական դաշտում ընդդիմության հոգեհանգիստը կազմակերպելու համար։ Ինչևէ, հողը թեթև լինի»,- գրել է նա:
Կարծիքներ