Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը լրացումներ է կատարել արգելված նյութերի ցանկում
Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) 2022թ. արգելված նյութերի ցանկում որոշ լրացումներ են կատարվել: Այս մասին հայտնել է սպորտային բժիշկ, հակադոպինգային գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանը:
Խոսքը վերաբերում է մրցումային փուլում օգտագործվող դեղամիջոցներին ՝ մասնավորապես գլյուկոկորտիկոիդներին (կենալոգ, բետամետազոն, դեքսամետազոն և պրեդնիզալոն):
Մարզիկների հետ աշխատող բժիշկները նշած դեղամիջոցները նշանակելիս պետք է հաշվի առնեն մրցումային ծրագրերը:
Գործակալությունը ներկայացրել է նաև գլյուկոկորտիկոիդների օգտագործման կանոններն ու նշել, թե որքան ժամանակ են դրանք մնում օրգանիզմում:
Կարծիքներ