Ադրբեջանը ՀՀ-ում ունի շատ սպասելի դաշնակիցներ․ Փաշինյան
Ադրբեջանը ՀՀ-ի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Կառավարության նիստին այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով ՝ այդ մարդկանց գործունեությունը նոր չէ։
«Այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա։ Այդ մարդիկ վերջերս ԱԺ-ից և այլ վայրերից ցույց էին տալիս այն արահետները, որոնցով հնարավոր է ապահով հատել ՀՀ սահմանը։ Հիմա էլ աջակցում են Ադրբեջանին, որ մեր դիվանագիտական քայլերից խուսափելու հնարավորություն ունենան»,- նշել է նա։
Կարծիքներ