ԱՄՆ-ում հանրային տրանսպորտում դիմակների կրումը պարտադիր է դարձել

ԱՄՆ-ում հանրային տրանսպորտում դիմակների կրումը պարտադիր է դարձել

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն ուրբաթ հրամանագիր է արձակել երկուշաբթի օրվանից հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր ձեւերում դիմակներ կրելու մասին, քանի որ երկիրը շարունակում է յուրաքանչյուր օր հաղորդել COVID-19-ից հազարավոր մահվան դեպքերի մասին, փոխանցում է Reuters-ը:

Նշված պահանջի համաձայն` դիմակներ պետք է կրեն բոլոր ուղեւորները ինքնաթիռներում, նավերի վրա, գնացքներում, մետրոյում, ավտոբուսներում, տաքսիներում եւ ատրակցիոնների վրա, ինչպես նաեւ տրանսպորտային հանգույցներում, ինչպիսիք են օդանավակայանները, ավտոբուսների կամ լաստանավերի տերմինալները, գնացքների եւ մետրոյի կայարաններն ու նավահանգիստները: 

«Մեր տրանսպորտային համակարգերում դիմակ կրելու պահանջը կպաշտպանի ամերիկացիներին եւ կապահովի վստահությունը նրանում, որ մենք կրկին կարող ենք անվտանգ տեղաշարժվել նույնիսկ այս համավարակի ընթացքում»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների գլոբալ միգրացիայի եւ կարանտինի բաժնի տնօրեն Մարտի Քեթրոնի ստորագրած հարամանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում