ՌԴ-ում տարեց բնակչության թիվն առաջիկա տարիներին կավելանա 7 միլիոնով
Ռուսաստանի Դաշնությունում տարեց քաղաքացիների թիվն առաջիկա տարիներին կավելանա 7 միլիոնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Տեղի է ունենում Ռուսաստանի բնակչության ծերացում: Դա հատուկ է ոչ միայն մեր երկրին, այլև ամբողջ աշխարհին: Առաջիկա 15 տարում մեր երկրում տարեց քաղաքացիների թիվը կավելանա 7 միլիոն մարդով»,- հայտնել է Գոլիկովան:
Նա տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանում դանդաղել են ծնելիության անկման տեմպերը:
Կարծիքներ