Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

 

Շինարարական մի քանի կազմակերպություն ընդգրկված է ձնամաքրման աշխատանքներում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում:

 

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է:

 

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում