Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք․ մեկ օրում գրանցվել է մահվան 42 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք․ մեկ օրում գրանցվել է մահվան 42 դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք․ մեկ օրում գրանցվել է մահվան 42 դեպք։

Նոյեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ ընդհանուր պատկերը հետևյալն է․

  • 1417 նոր դեպք
  • 8987 թեստավորում
  • 1802 առողջացած
  • 42 մահվան դեպք

‌Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:
Ընդհանուր կատարվել է 2 176 898 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում