Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին
![Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին](https://freenews.am/uploads/images/image_750x_61f24cd5db3f8.jpg)
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը հունվարի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի է ունեցել նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը:
Համավարակային սահմանափակումներով պայմանավորված` արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր:
Կարծիքներ