Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա կապակցությամբ:
Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։
Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:
Կարծիքներ