«Իրազեկվածություն կրթության միջոցով» երիտասարդական սիմպոզիում Հունաստանում
Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում՝ «Իրազեկվածություն կրթության միջոցով» խորագրի ներքո։
Միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալսարանների և կրթական կամ մշակութային հաստատությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ինչպես նաև 12 տարեկանից բարձր աշակերտներ: Անչափահասների մասնակցությունը հնարավոր է միայն մեծահասակի ուղեկցությամբ: Միջոցառման ավարտին մասնակիցներին կտրվի վկայական։
Մասնակցության մասին մանրամասները հասանելի են միջոցառման կայքում:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարծիքներ