Կրակոցներ և սպանություն Երևանում. կրակողը եղել է նախկինում դատապարտված և հսկողության տակ՝ «ոտքի բրասլետով»

Կրակոցներ և սպանություն Երևանում. կրակողը եղել է նախկինում դատապարտված և հսկողության տակ՝ «ոտքի բրասլետով»

Սեպտեմբերի 9-ին կրակոցներ և սպանություն են տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել, ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, որը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին տեղում վնասազերծել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում