Իշխան Սաղաթելյանը ամիսներ շարունակ չի ներկայացել աշխատանքի, իսկ ցուցարարները ԱԺ-ի տեղը հիշեցին միայն այն ժամանակ, երբ Իշխան Սաղաթելյանի պաշտոնազրկման հարցը բարձրացվեց
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառոմ է կատաել՝ անդրադռնալով ԱԺ-ի դիմաց Իշխան Սաղաթելյան պաշտոնազրկման դեմ բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարներին։
Խորհրդարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները նոր հիշեցի՞ն, որ Իշխան Սաղաթելյանը ԱԺ փոխխոսնակ է։
Այն, որ Իշխան Սաղաթելյանը ամիսներ շարունակ չի ներկայացել աշխատանքի, դրա մասին ցուցարարները տեղյա՞կ չէին։
Այն, որ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից մինչև հունիս 29-ը՝ 2022 թվականի առաջին կիսամյակային օրացույցի նիստերի թվով 341 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, դրա մասին ցուցարարները տեղյա՞կ չէին ։
Այն, որ Իշխան Սաղաթելյանը ամիսներ շարունակ չի կատարել իր՝ ԱԺ փոխխոսնակի աշխատանքային պարտականությունները, բայց աշխատավարձ է ստացել, դրա մասին ցուցարարները տեղյա՞կ չէին։
Էս ամենը կարծես ցուցարարներին չի հետաքրքում, իսկ ԱԺ-ի տեղը հիշեցին միայն այն ժամանակ, երբ Իշխան Սաղաթելյանի պաշտոնազրկման հարցը բարձրացվեց։
Կարծիքներ