Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

Հունիսի 9-ին՝ ժամը 17։23-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում: Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ «Անի Ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում